«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի զայրույթն իր տիրույթից հեռացնելու համար Անդրանիկ Քոչարյանը նոր մարտավարություն է մշակել: «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Քոչարյանը Արփի Դավոյանի միջոցով անարդարության դեմ բունտ է բարձրացրել իշխող կուսակցության բարձրագույն մարմնում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները ՔՊ վարչության և ակտիվի նիստերից որոշ մանրամասներ են հայտնում, որոնց ընթացքում Արփի Դավոյանը բոլորի ներկայությամբ Նիկոլ Փաշինյանից «հաշվետվություն» է պահանջել, թե՝ «ինչով կբացատրեք, պարո՛ն վարչապետ, այն իրողությունը, որ բոլոր պատգամավորները ստանում են նույն աշխատավարձը, սակայն կան պատգամավորներ, որոնք ակնհայտորեն առավել բարեկեցիկ են ապրում, թանկարժեք են հագնվում, տուն (տներ) ու մեքենաներ են գնում…»: Նիկոլ Փաշինյանը կլորացրած աչքերով լսել է իրեն ուղղված ակնհայտ ճշմարտությունը և պահանջել՝ ինչ խոսվում է, պետք է ներկայացվի փաստերով: