Մի քանի անգամ խոսել եմ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն իր վարքագծով, քաղաքականության հետ ոչ մի աղերս չուենցող գործունեությամբ և էքստրովոգանտ պահվածքով բավական նման է Նիկիտա Խրուշչովին, ով, ինչպես հայտնի է, իր կառավարման 10-ամյակում սկիզբ դրեց ԽՍՀՄ-ի կազմաքանդման օպերացիային։ Խրուշչովի ու Փաշինյանի զուգահեռ տանելու դրվագի մասին հիշեցի, առավոտ շուտ վերջինիս մի տեսաուղերձի հետ կապված, երբ հայտարարեց, թե՝ «կարևոր որոշում է կայացվել, որ կուսակցությունը չպետք է դառնա պետական պաշտոնյաների կուսակցություն, այլ պետք է հանրության ավելի լայն շերտեր ներգրավի՝ միջին խավից և մնացած բոլոր մարդկանցից» և կոչ արեց, բոլոր այն մարդկանց ովքեր կիսում են ՔՊ-ի՝ «Իրական Հայաստանի» վրա հիմնված հայեցակարգային տեսակետները, առաջիկայում համալրել կուսակցության շարքերը։