«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: Քաղաքացին հարցրել է. «Պարոն Աշոտյան, թեպետ դատարանի դահլիճում ասացիք, որ Սիրիայի դեպքերից դասեր քաղելու մասին խոսելն ավելորդ է, որովհետև առ այսօր մենք մեր սխալներից դասեր չենք քաղել, այնուամենայնիվ, կարճ կասե՞ք Ձեր կարծիքը»: Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Այդ բարդ հարցին մաքսիմալ լակոնիկ եթե արձագանքեմ, ապա իմ հիմնական թեզը շատ պարզ է։ Եթե դու չես ուզում պաշտպանել ինքդ քեզ, ապա ոչ մեկը, ոչ մի դաշնակից, ոչ մի ռազմաբազա, ոչ մի այլ զինվորական քո փոխարեն այդ կռիվը չի տալու։