Վստահ չեմ, որ Սիրիայում, ռազմաքաղաքական առումով, իրադրությունը վերջնական հանգուցալուծվել է

article-image

Ես վստահ չեմ, որ Սիրիայում, ռազմաքաղաքական առումով, իրադրությունը վերջնական հանգուցալուծվել է: Նախ, մինչ Սիրիայի որոշ խմբեր, ահաբեկչական կազմակերպություններ, դրանց հետևում կանգնած ուժեր հաղթանակ են տոնում, Իսրայելը Սիրիայի տարածքային ամբողջականության հաշվին ընդլայնում է իր վերահսկողության գոտին: Մյուս կողմից, ինչպե՞ս պաշտպանել Սիրիայի տարածքային պաշտպանությունը, երբ նույն Իսրայելը սիրիական բանակի գրեթե ողջ ռազմական ռեսուրսը ոչնչացրեց` նավատորմից մինչև ավիացիա ու ՀՕՊ: Ինչպես շատ դեպքերում է լինում, Սիրիայում տեղի ունեցավ իշխանափոխություն, սակայն դա շատ հեռու էր զուտ ներքաղաղաքական իրադարձություն լինելուց, դեռ չեմ խոսում այն մասին, որ այս պահին էլ ռեգիոնալ, միջազգային կենտրոնների մի մասը փորձում է ամրապնդել ձեռք բերվածը, իսկ մյուս մասն արդեն պատրաստվում է ռևանշի կամ նվազագույնն իրադրության վերջնական հանգուցալուծմանը խոչընդոտելուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն