«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ երիտթեւը որոշել է մաքրել խմբակցությունը տարեց պատգամավորներից ու հերթով ազատվել նրանցից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հովիկ Աղազարյանից ու Հակոբ Ասլանյանից հետո հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. նրան եւս ՔՊ երիտասարդները մտադիր են հեռացնել իրենց շարքերից: Գագիկ Մելքոնյանի հեռացման համար ՔՊ-ականները լուրջ պատճառներ ունեն: Նախ՝ վերջինս խմբակցության նիստին «կես բերան» փորձել է պաշտպանել Հովիկ Աղազարյանին ու ասել, թե պետք չէր նրա անձնական նամակագրությունը հանրայնացնել ու կարդալ: