«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ կայացավ ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց F խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլի Պորտուգալիա-Դանիա զույգի հաղթողը, ինչպես նաև Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիները: Իսկ մինչ այդ հայտնի դարձավ, որ Ազգերի լիգայի Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման ժամանակ երկրպագուների կողմից «պիրոտեխնիկայի և անթույլատրելի բովանդակությամբ պաստառների համար» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ի կողմից տուգանվել է 37500 եվրոյով։ Ավելին, «Հանրապետական» ստադիոնում 500 տեղ փակ կլինի։