«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գյումրիում եռօրյա փրայմերիզի առաջատարն անկուսակցական, Էդմոն Մարուքյանի նախկին թիմակից Սարիկ Մինասյանն է՝ «Սովրանոյի» Արման Սահակյանի ընկերը։ Անկուսակցականի հաղթանակը ՔՊ-ում մեկնաբանում են նրանով, որ մարդիկ զզվում են իրենցից: Ոմանք էլ կարծում են, որ սա Նիկոլ Փաշինյանի սցենարն է` փորձում է իր կուսակիցներին հերթական անգամ ապացուցել, որ նրանք զրո են, եթե ինչ-որ դիրք ու պաշտոն ունեն, ապա՝ բացառապես իր շնորհիվ, ուստի պիտի ստրուկի պես ծառայեն իրեն։