ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը կասեցնում է ՔՊ-ի հետ գործակցությունը, խմբակցությունից դուրս է գալիս։ Այդ մասին հայտնում են MediaHub-ի աղբյուրները։ Կայքը նշում է․ «Պատգամավորը դեռևս հստակ որոշում չունի՝ մանդատը վայր կդնի՞, թե՞՝ ոչ»։ Լրատվականից նշում են, որ պատգամավորի այս որոշումը գալիս է Հովիկ Աղազարյանի շուրջ ծագած իրավիճակից։