«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բազմաթիվ անգամներ «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել է, որ ՀՀ Կառավարությունը չի կարողանում կարգուկանոն հաստատել ծխախոտի շուկայում, ու Հայաստանում մեծ մասշտաբների մաքսանենգ ապրանքներ կան: Հատկապես ՊԵԿ-ի վերջին փոփոխություններից հետո տեղեկություններ ենք ստանում, որ ակտիվացել են հարեւան Վրաստանից, ավելի կոնկրետ՝ գործող երեք մաքսակետերի Duty Free-ներից ծխախոտ գնելու դեպքերը: Ծխախոտը ֆիզիկական անձանց միջոցով, փոքր խմբաքանակներով անցկացվում է Հայաստան, ապա Telegram ալիքներով, սոցցանցերով ու list.am-ով կազմակերպվում է դրանց վաճառքը: