«Իրավունք» օրաթերթը գրում է. «ՔՊ խմբակցությունում շարունակվում են թեժ երեկոներն ու բուռն առավոտները։ Բանն այն է, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը սկսել է աջ ու ձախ թուրը կտրել ու «ահաբեկել» իր թրի տակով չանցնողներին, թե բա` տեսեք, ես էն տղեն եմ, որ Վահե Ղազարյանին հանել տվեցի, վստահեցնում է, թե հենց իր «դոսյեով» է Փաշինյանը հեռացրել մտերիմ ընկերոջը։