«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները բարոյապես ոչնչացնում ու խայտառակում են Նիկոլ Փաշինյանի հրահանգը չկատարած, իրենց նախկին թիմակից Հովիկ Աղազարյանին: Դեռ դեկտեմբերի 4-ի իր ճեպազրույցում ԱԺ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը սկանդալային հայտարարություն էր արել, որ իր անձնական դաշտում գտնվող նյութերից, նամակագրություններից հայտնվել էին վարչությունում եւ վարչապետի մոտ, ինչը, ՔՊ-ականների խոսքով, շոկի մեջ է գցել իրենց ու անգամ ամաչում են խոսել այդ մասին: