Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է 2009 և 2018 թվականներին Մյունխենի անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովում Սերժ Սարգսյանի ելույթներից հատվածներ՝ գրելով. «Արդիական «Եթե թերթենք պատմության էջերը, ապա ակնհայտ կդառնա, որ գերտերություններն ու կայսրությունները պատմականորեն լուրջ հավակնություններ են ունեցել երկրագնդի այս հատվածի վրա սեփական գերիշխանությունը հաստատելու համար: Այսօր էլ դա այդպես է: Ժամանակակից Հարավային Կովկասն աշխարհի բազմաբևեռության մանրակերտն է: Սա այն տարածաշրջաններից է, որտեղ կան անհաղթահարելի թվացող բաժանարարներ, որտեղ պետությունների միջազգայնորեն ճանաչված քաղաքական քարտեզը տարբերվում է իրականությունից, որտեղ կայունությունը չափազանց խոցելի է, իսկ խաղաղության վերահաստատումը պահանջում է համատեղ ու նպատակաուղղված հսկայական աշխատանք: