1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան, որտեղ տրված է ցեղասպանության ծավալուն սահմանումը, խոսվում է ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության մասին։ «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, դեկտեմբերի 9-ը նշվում է որպես «Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր»: