2025 թ. Թուրքիան նախատեսում է զգալիորեն մեծացնել պաշտպանական և անվտանգային ծախսերը. Վարուժան Գեղամյան

article-image

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «2025 թ. Թուրքիան նախատեսում է զգալիորեն մեծացնել պաշտպանական և անվտանգային ծախսերը։ Ըստ հոկտեմբերին խորհրդարանում ներկայացված բյուջեի նախագծի՝ վերոնշյալ ոլորտներին տրամադրվող գումարը հասել է ռեկորդային 47 մլրդ ԱՄՆ դոլարի, որը 17,5 տոկոսով ավելի է այս տարվա ծախսերից (2024-ին նախատեսված էր 40 մլրդ դոլար)։ Ըստ Թուրքիայի փոխնախագահ Ջ. Յըլմազի՝ նշված գումարից շուրջ 26.8 մլրդ դոլարը ուղղվելու է պաշտպանական ոլորտի ծախսերին, որից 4.8 մլրդ-ը տրամարդվելու է ռազմաարդյունաբերության աջակցման հիմնադրամին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն