«Եթե թվում է թե Սիրիայում ամեն ինչ ավարտվել է, ապա դա կոպտագույն սխալ է։ Սիրիայում ամեն ինչ դեռևս նոր է սկսվում, և այս պահին ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ի՞նչ զարգացումներ են տեղի ունենալու առաջիկայում։ Արդեն իսկ ակտիվ բախումներ են ընթանում քրդական և թուրքամետ ուժերի միջև, ըստ ադրբեջանական աղբյուրների՝ նաև թուրքական օդուժի ուղղակի ներգրավմամբ։