«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: Քաղաքացի Անի Մեսրոպյանը նրան հարցրել է. «Շուտով Թրամփը կմտնի նախագահական լիազորությունների մեջ։ Ըստ Ձեզ՝ ԱՄՆ-ը կփոխի՞ իր քաղաքականությունը Հայաստանում»: Աշոտյանը պատասխանել է. «Աշխարհի քաղաքական վերլուծական միտքը հիմա սևեռված է այն հարցի շուրջ, թե ինչպիսի ազդեցություն կունենա նա գլոբալ և ռեգիոնալ զարգացումների վրա։