Նոր մեղադրանք․ Աղազարյանն է մեղավոր, որ խաղաղության պայմանագիրը չի կնքվել․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ խմբակը, որը ոչ վաղ անցյալում քաղաքական հակառակորդներին էր մեղադրում ադրբեջանական թեզեր տարածելու, խաղաղության գործընթացը տապալելու եւ այլ մեղքերի մեջ, վերջապես գտել է, թե ում մեղքով է տապալվել կամ հետաձգվել իրենց կողմից դաշտ նետված խաղաղության կեղծ օրակարգը կամ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը։ Պարզվում է՝ այդ մարդն էլ է Հովիկ Աղազարյանը, որն օրերս մերժեց Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը»՝ մանդատից հրաժարվելու մասին, եւ թիմը նրան հռչակեց «պետական դավաճան», անբարո անձ։ Ապաշնորհների, ապազգայինների այս խմբակն այնքան ինքնամոռաց է կատարում «վոժդի» հրահանգները, որ ներքին հարցեր լուծելու ճանապարհին չեն նկատում, թե ինչպես են իրականում Հայաստանը դնում հարվածի տակ՝ աշխարհին ներկայացնելով իբրեւ հայ-ադրբեջանական բանակցությունները տորբեդահարող, խաղաղության պայմանագրի ստորագրումը տապալող, մինչդեռ բոլորը գիտեն, որ Ադրբեջանը ոչ մի թուղթ էլ չի պատրաստվում ստորագրել, քանի որ դա կապելու է իր ձեռքերն ու ոտքերը, եւ չի կարողանալու երկրավաճառների այս խմբակից ստանալ իր ուզածը` մինչեւ վերջին սանտիմետրն ու վերջին պատառը, ինչն արել է մինչ օրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն