«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Հովիկ Աղազարյանի հարցով հրավիրված խմբակցության նիստից ՔՊ-ականներն ապշահար են դուրս եկել։ Մարդու անձնական կյանքի գաղտնիությունը տրորած Փաշինյանը ոչ միայն անձամբ է քչփորել պատգամավորի հեռախոսը` չունենալով դրա իրավունքը, հետո դրա պարունակությունը վարչության հետ է քննարկել, անձամբ կտորներ կարդացել այդ նամակագրությունից, պահանջել է պատասխանել, թե հեռախոսում այսինչի համարն ինչու պետք է լինի, ինչու է ֆլիրտ արել այսինչ կնոջ հետ: Ապա հեռախոսի պարունակությունը փորձել է որպես կոմպրոմատ օգտագործել, որ նրան ստիպի մանդատից հրաժարվել: Վերջում էլ հեռախոսային «պերեպիսկաները» տպել է տվել եւ տրցակներով ուղարկել ՔՊ պատգամավորներին, որ բոլորը կարդան։