«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարի նոր տեղակալ Արմեն Մկրտչյանը 3 բնակարան է հայտարարագրել։ Նիկոլ Փաշինյանի կադրային ջարդը ներքին գործերի նախարարությունում փորձում է վերականգնել նոր նախարար Արփինե Սարգսյանը։ Արմեն Մկրտչյանը համակարգում նոր չէ: Մինչ ՆԳ նախարարի տեղակալ դառնալը Մկրտչյանը զբաղեցրել է ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը։ Մինչ այդ եղել է ՆԳՆ ոստիկանության շտաբի պետը եւ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիր ներկայացրել է ոստիկանության շտաբի պետի պաշտոնեական պարտականությունների դրությամբ։