«Հայաստանում 2018 թվականից ի վեր Հայաստանի կառավարիչների մոտ ամեն ինչ կեղծ էր: Կեղծ հայրենասիրություն, կեղծ ժողովրդականություն, կեղծ բարեկամություն, կեղծ թիմային արդարություն: Հայրենասիրության քողի տակ հանձնեցին Արցախը և Հայաստանի տարբեր հատվածներ, հրաժարվեցին Արարատից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց, Հայոց պատմությունից և մեր ժողովրդի հանդեպ իրականացված Ցեղասպանությունից։ Ժողովրդավարության քողի տակ սպանեցին , ձերբակալեցին, կալանավորեցին, սնանկացրեցին իրենց ընդդիմախոսներին։