«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ դեկտեմբերյան արտահերթ նիստերի սեզոնը շուտով կսկսվի։ Այս քառօրյայից անմիջապես հետո ԱԺ-ն արտահերթ նիստեր կհրավիրի, «տունը մնացած» նախագծերից բացի, 2 կարեւոր փաթեթ են ընդունելու։ Մեկն Ընտրական օրենսգրքի փոփոխություններն են, որի խմբագրված տարբերակը դեռեւս ԱԺ չի ուղարկվել, եւ հայտնի չէ՝ իշխանությունը հրաժարվե՞լ է արտակարգ դրություն հայտարարելու մասին աղմկահարույց կետից: Հիշեցնենք․ առաջին ընթերցում անցած նախագծում նշված է․