«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական իրազեկ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իրեն օրենքից վեր է դասում. նա օրենքի կոպտագույն խախտումներով ձգձգում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքը ու դրա միջոցով շանտաժ է անում իր թիմակիցներին։ ՔՊ-ականներն էլ լուռումունջ աչք են փակում Քոչարյանի ապօրինությունների վրա, չեն համարձակվում նրա դեմ դուրս գալ։ Սկսենք սկզբից. 44-օրյա պատերազմից մեկ ու կես տարի անց՝ 2022 թվականի փետրվարին, ԱԺ-ում ստեղծվեց քննիչ հանձնաժողով, որը պետք է զբաղվեր պատերազմի հանգամանքների ուսումնասիրությամբ։ Քննիչ հանձնաժողովի ստեղծումից 4 տարի անց, սակայն, ո՛չ դրա զեկույցը կա, ո՛չ էլ անգամ` նշույլ։