Այսօր Ազգային ժողովում բյուջետային եզրափակիչ քննարկումներին Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց հանդես գալ՝ որպես կոնցեպտուալ մտածող, ինտելեկտուալ ստրատեգ և իդեոլոգ-փիլիսոփա։ Կյանքիս ընթացքում հաճախ եմ տարբեր մարդկանց հետ բանավիճել նման թեմաներով, կարդացել աղբյուրներ, խորացել զանազան տեսությունների մեջ, վերլուծել պատմական օրինակներ և մշտապես մտավոր հաճույք եմ ստացել այդ գործընթացից։