Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը օրերս ներողություն է խնդրել ԱԺ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանից եւ Սիսակ Գաբրիելյանից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին՝ ՔՊ վարչության նիստի օրը, որի ժամանակ կանչվել էին նաեւ ՔՊ գզվռտոցի «հերոսները»՝ Անդրանիկ Քոչարյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ Հրաչյա Հակոբյանը՝ հասկանալու, թե ինչու է Անդրանիկ Քոչարյանը վայրահաչում երկու պատգամավորների հասցեին, Նիկոլ Փաշինյանը կտրուկ է եղել: Նա պահանջել է Անդրանիկ Քոչարյանից կա՛մ ապացուցել, որ Սիսակ Գաբրիելյանն ու իր աներորդի Հրաչյա Հակոբյանը բիզնեսմենի «դեղ ցրողներն են» կա՛մ ողջ խմբակցության առջեւ՝ ի տես բոլորի, ներողություն խնդրել պատգամավորներից նրանց վիրավորելու եւ զրպարտելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն