«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկու շաբաթից ավելի մտորելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» մերժելու` մանդատից չհրաժարվելու մասին։ Աղազարյանը, հիշեցնենք, դեռ օրեր առաջ` Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելուց հետո, մի հայտարարություն էր արել, թե իր ռուսաստանաբնակ ընկերը խնդրել է, որ ոչ մի որոշում չկայացնի, քանի դեռ ինքը չի ժամանել Հայաստան: