«Նիկոլին, կարծես, հաջողվում է նախընտրական տենդով վարակել որոշ վայ-ընդդիմադիրներին, ինչն արտահայտվում է ձայն կպցնելու և փախցնելու նրանց փնթի արշավով»,-«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ասել է ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը։ Հարցին՝ «Սերժ Սարգսյանի և Հանրապետականի վրա հարձակումները նոր թափ են ստացել։ Ինչո՞վ եք դա բացատրում», Ա. Աշոտյանն ասել է. «Դաշտում իրոք նկատելի է որոշ շրջանակների կողմից ուղղորդված քարոզչությունը ՀՀ երրորդ նախագահի և Հանրապետականի դեմ։ Այդ արշավն իր գարշահոտությամբ բացահայտում է իր տերերին, որոնք թեպետ տարբեր ճամբարներից են, բայց զարմանալի զուգադիպությամբ փորձում են նույն թիրախին խփել։ Նրանց մեջ են և՛ ցայսօր նիկոլամերձ գործիչներ, և՛ այժմ ընդդիմադիր, բայց 2018թ.-ին Նիկոլի համար իրենց մարմինը ողջ երկայնքով ճղող դեմքեր, և՛ առողջ ամբիցիաների անառողջ դրսևորումներով «սկսնակներ»։