Սիրիայի հյուսիսում նորից թեժ պատերազմ է։ Ընդամենը երեք օրում ահաբեկիչները, որոնց աջակցում են Թուրքիայից, խախտել են ռազմաճակատի գիծը և ներթափանցել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպի նահանգ։ Ինչ է հայտնի այս պահին. ▪️Ահաբեկիչները գրավել են առնվազն Հալեպ քաղաքի մի հատվածը (քաղաքի արևմտյան կեսը)։ ▪️Ահաբեկիչների կողմից փակված է նաև Հալեպը երկրի մնացյալ հատվածին կապող հիմնական մայրուղին (դեպի մայրաքաղաք Դամասկոս և ծովափնյա Լաթաքիա քաղաքներ)։ Հալեպ քաղաքը դեռ շրջափակված չէ, քանի որ կան այլընտրանքային՝ արևելյան ուղիներ, բայց առկա է նման վտանգ։