Հայ ուղևորները խստացված ստուգումներ են անցնում ՌԴ թռչելիս. նոր դիվանագիտական քայլ. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին: Հայաստանի իշխանությունները, երբ հակառուսական հայտարարություններ են անում, չեն մտածում, որ իրավիճակը ուղիղ համեմատական կերպով ազդելու է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող կամ այնտեղ մեկնող հայերի համար։ Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել, որ «ՌեդՎինգս» ավիաընկերությունը երեկ՝ Միներալնիե Վոդի-Երևան թռիչքի ժամանակ, զգուշացրել է ուղևորներին, որ դեկտեմբերի 1-ից հայ ուղևորները դեպի Մոսկվա մեկնելիս ավելի խիստ կարգով են անցնելու ստուգումները։ Նոյեմբերի 29-ի թռիչքի ժամանակ արդեն ուղևորներին ծանուցել են թռիչքից 3 ժամ շուտ գալ օդանավակայան, որպեսզի ստուգումները խիստ կարգով անցկացնեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն