«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում լուրեր են պտտվում, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո ԲԴԽ հաջորդ անդամը, որը կլքի կառույցը, Երանուհի Թումանյանցն է։ «Ժողովուրդ» օրաթերթը անձամբ Երանուհի Թումանյանցին հարց ուղղեց՝ կգնա նա Կարեն Անդրեասյանի հետեւից, թե ոչ: Դատավորը լսեց հարցը, բազմանշանակ ժպտաց ու չպատասխանելով՝ հեռացավ: