Փաշինյանը մնացել է «պրյոմի» տակ ու ամեն ինչ անելու է, որ ձեռքի տակ նոր «սենսացիոն բացահայտումներ» ունենա

article-image

Թերևս շատերն են հիշում, որ 2018-ին՝ պետականության տապալման գործընթացի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի ֆիշկան կոռուպցիան էր, ու դրա մասին նրա հյուսած «ծուռ հայելիների աշխարհը», որով, ստի համապատասխան չափաբաժինը բաց թողնելով, կարողացավ հանրային մոլորության մեծ ալիք գեներացնել։ Ինչպես հայտնի է՝ կոռուպցիան այն ոլորտն է, որով կարող ես ցանկացած ամբոխի «տաքացնել»՝ հասցնելով քեզ ցանկալի կրիտիկական կետին, ինչն էլ փայլուն իրականացրեց Փաշինյանը։ Բոլորս ենք հիշում, թե ոնց էր իրեն մեջտեղից պոռթում, թե «ո՛չ մի ձուկ և ո՛չ մի մուկ չի պլստալու»։ Հետո տեսանք, թե ինչպես իր նշած «կենդանական ծագում ունեցողները» շատ սիրուն ոչ միայն սկսեցին համագործակել, այլև հլու հնազանդ կատարել բոլոր կարգադրությունները՝ պառկելով սրանց տակ։ Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունը, ով իրեն համարում է «ժողովրդավարության բաստիոն» և «Արևմուտքի միակ հույս», ըստ օդում կախված լուրերի, ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ (է՛լ ասֆալտ, է՛լ քովիդ, է՛լ բռոնիկ, պետական տենդեռների մասին չխոսենք), բայց իրեն սրբի տեղ դրած շարունակում է աչքակապությամբ զբաղվել ու մարդկանց համոզել, թե իրենց գլխին «լուսե պսակ» կա՝ սրբեր են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն