«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ առավոտյան ֆեյսբուքյան ստատուսով, սակայն հեռացված վեց պաշտոնյաներից մեկի ընտրությունը եզակի պահանջ է, քանի որ բացառիկ նշանակման կարգ է սահմանված: Համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի՝ «Մրցութային խորհրդի ձևավորումը և գործառույթները սահմանվում են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար»: Այսինքն՝ ձևավորվում է մրցութային խորհուրդ