10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ջոկատը, հատուկ նշանակության այլ ստորաբաժանումների և 4ՊՇ-ի (Ասկերան) օժանդակությամբ, հատուկ օպերացիայի միջոցով, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց ադրբեջանցիների կողմից խոցված ՄԻ-24 ուղղաթիռի 3 օդաչուների դին ու մասունքները: Մինչև այդ, հայկական կողմը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, Կարմիր Խաչի միջազգային առաքելությանը, սակայն ադրբեջանական կողմը ոչ միայն թույլ չէր տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին, այլ նրա շրջակայքում մշտապես ծառայություն տանող անձնակազմ էր տեղակայել: