Կանխազգալով սպասվելիք հնարավոր զարգացումները․ Սերժ Սարգսյանի հայտարարությունը 2018-ի ապրիլի 17-ին

article-image

2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների լոզունգներով նախապատրաստում էին կործանարար իշխանափոխությունը, ՀՀ Ազգային Ժողովում Սերժ Սարգսյանը, հանգամանորեն նկարագրելով իրավիճակը՝ պատասխանում էր հայ ժողովրդի զարգացմանը, անվտանգությանը և խաղաղ գոյակցությանն առընչվող հարցերին: Այս մասին գրում է ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը։ «Կանխազգալով աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում սպասվելիք հնարավոր զարգացումները, Սերժ Սարգսյանը խորհրդարանում հայտարարել էր. “…մեր ընդհանուր քաղաքականության գաղափարախոսությունը հետևյալն է՝ շահել միշտ համագործակցության շնորհիվ, երբեք չփորձել շահել ուրիշների կոնֆլիկտի հաշվին, որովհետև դա անհեռանկար, անհեռատես քաղաքականություն է: Եվ իրականության մեջ մենք տեսել ենք, և ունենք մեր տարածաշրջանում օրինակներ, թե ինչի՞ կարող է բերել այն քաղականությունը, որ հակառակն է վարվում, այսինքն՝ փորձել շահել ինչ-որ հակասությունների պայմաններում, դա մեզ համար ձեռնտու չէ”:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն