Երևան քաղաքում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ը, 27-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ի գիշերը առանձին շրջաններում, 25-ի ցերեկը, 26-ի և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։