«Ավարտին է մոտենում Բաքվում անցկացվող COP29: Այս միջոցառումից մնաց մեկ կարևոր արձանագրում. ՔՊ-ն բառացիորեն տապալեց գերիների վերադարձի մասին մեր նախաձեռնած Ազգային Ժողովի հայտարարության ընդունումը: Ու թող հեքիաթներ չպատմեն՝ հայտարարության տեքստը մշակելիս մենք հատուկ ընտրել ենք այնպիսի ձևակերպումներ, որոնք առնչություն չեն ունենա ներքաղաքական գործընթացների հետ: Կրկնում եմ՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ: