«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ Կարեն Սարուխանյանից բացի Նիկոլ Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու, որոնց մասին թիմում բացահայտ խոսում են, որ թմրանյութերի հանդեպ սեր ունեն։ Նրանց մեջ պատգամավորներ կան, նախարարներ։ ՔՊ-ում թմրանյութերի նկատմամբ հակվածության մասին հատկապես շատ է խոսում Անդրանիկ Քոչարյանը, որը, ըստ մամուլի տեղեկությունների, Հրաչ Հակոբյանի ու Սիսակ Գաբրիելյանի հասցեին ոչ հրապարակային ասել է «դեղ ցրողներ», «նարկոբարոններ» եւ այլ արտահայտությունների համար կանչվել վարչություն` պատասխան տալու։