Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք՝ «ավելի հավասար են»։ Զորօրինակ՝ Կարեն Անդրեասյանը։ Նա ոչ միայն կարիերիզմի ու անսկզբունքայնության գրոսմայստեր է, այլև դեմագոգիայի գծով օլիմպիական չեմպիոն։ Թե բա՝ «ստիպված եմ եղել դիմել վիրահատական միջամտությունների»… Ի՞նչ է «վիրահատական միջամտությունը»։ Չարիքը կոշտ ձևով հեռացնելու գործողություն։ Իսկ դու՞ ինչ ես արել։ Հեռացրել ես լավագույններին, իսկ վատագույններին չես կպել։