Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն: Կարևոր է փաստել մի քանի բան. 1. Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին սեփական հրամանները կատարելու, գործ անելու և, առհասարակ, նիկոլական կանոններով խաղ խաղալու արդյունքում «փուռը» տվեց։ 2. Սա առաջին նախադեպը չէ, և ուրեմն հետագայում բոլոր նշանակվածները պետք է իմանան, որ Ղազարյան-Քարամյան և այլ «հեռացվածների» ճակատագրին երանությամբ կվերաբերեն՝ հասկանալով, որ եթե այդ ժամանակ Նիկոլը որոշի իրենց «փուռը» տալ, ապա նրանք կարող են նստել Նիկոլի իշխանության օրոք և հաջորդ իշխանության ժամանակ շարունակել իրենց բանտարկությունը՝ Նիկոլի համար ապօրինություններ ապահովող գործիք լինելու պատճառով։