Բարեկենդան է՝ բարի կենդանության օր, իսկ հաջորդ օրվանից մեկնարկում է հիսնակաց պահքը՝ ճանապարհ մոտենալու Տիրոջը: Պահքի պատվիրանը տրվեց դրախտում, բայց մարդը չհետևեց հորդորին ու վտարվեց: Հայ Եկեղեցու տոնացույցում տարվա կեսը պահոց օրեր են, որոնք քրիստոնյային օգնում են մաքրվել: Ինչպե՞ս պահք պահել, ի՞նչ ուտել, ինչ՝ ոչ: Պահքի ընթացքում հաճախ մտածելով այս հարցերի մասին՝ մարդիկ անտեսում են պահեցողության բուն գաղափարը՝ հայացքը դեպի Աստված ուղղելը: Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը հիշեցնում է՝ կարևոր է ինքնամաքրման գործընթացը, մոլություններից հրաժարվելը.