Լինում է՝ չի լինում, մի միրուքավոր դավաճան թագավոր է լինում։ Մի օր էս մեր միրուքավոր դավաճան թագավորը սկսում է գլխի ընկնել, որ իր թագավորության կեսը, ավելի ճիշտ՝ կեսի կեսը արդեն սկսել է խելքի գալ ու հասկանալ, որ ինքը նիկչյոմնի դավաճան շնաբարո դուրսպրծուկ է։ Ինչու՞ կեսի կեսը։ Որովհետև է՛ն մի կեսը էս մեր դավաճանն արդեն ծախած է լինում թշնամուն, բայց էստեղ-էնտեղ փնթփնթում է, թե իբր ծախողը նախկին թագավորներն են եղել։