Արարատ լեռան պատմությունը կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար։ Այն հանդիսանում է հայկական մշակույթի, պատմության և ինքնության անբաժանելի մաս։ Չնայած, որ Արարատ լեռը ներկայում գտնվում է Թուրքիայի տարածքում և այսօրվա Հայաստանի կառավարիչները հրաժքրվել են նրանից,այն ունի խորքային նշանակություն հայ ժողովրդի համար։ 1. Աստվածաշնչյան նշանակություն: Արարատ լեռը հիշատակվում է Աստվածաշնչում՝ որպես այն վայրը, որտեղ կանգ առավ Նոյյան տապանը ջրհեղեղից հետո։ Այս դրվագը նշված է Ծննդոց գրքում (8:4):