Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դեռեւս 2023-ից պաշտոնական մակարդակով հայտարարվում էր, որ զինծառայողները նոր համազգեստ կունենան։ Նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում էր, որ բանակը 2024-ին նոր համազգեստ կունենա, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել: Պապիկյանն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի հոկտեմբերի 31-ի նիստում հայտարարել է, որ Անվտանգության խորհուրդը երեկ հավանության է արժանացրել բանակի հագուստի պայմանագրի կնքման առաջարկը, եւ առաջիկայում այն կկնքվի։ «Մենք պետք է ունենանք դաշտային համազգեստ, տարբեր զորատեսակների համար նախատեսված համազգեստ, ինչպես նաեւ պետք է ունենանք տոնական եւ գրասենյակային համազգեստ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ 2025-ին կունենանք նոր համազգեստ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն