Գաղտնազերծում Համադրելով 2021 թվականից ընթացող հայ-ադրբեջանական շփումների ընթացքում Ադրբեջանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և այլ բարձրաստիճան և լիազորված պաշտոնատար անձանց հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի վարչապետի, Արտաքին գործերի նախարարի, Ազգային ժողովի նախագահի, Անվտանգության խորհրդի քարտուղարի և այլ պաշտոնյաների արձագանքներն ու հրապարակային ելույթները, տրամաբանորեն հնարավոր է առանձնացնել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի հիմնական կետերը, որոնք Հայաստանի իշխանությունները գաղտնի են պահում՝ միաժամանակ խոսելով դրանց համաձայնեցված լինելու մասին։ 1. Դիվանագիտական հարաբերությունների հաստատում 2. Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունում՝ հրաժարվելով Անկախության հռչակագրից, դրան որևէ հղումից և հիշատակումից 3. Միջազգային դատարաններ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցերից հրաժարում և նոր հացեր չներկայացնելու պարտավորություն 4. Ադրբեջանին ռազմական տուրքի և բոլոր պատերազմների ընթացքում պատճառված վնասների նյութական կամ տարածքային փոխհատուցում