Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Աշտարակ-Նոր Գեղի ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում՝ «ջերմոցների» մոտ բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով «Ուազ»-ն ու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան: