ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլն ասում է բանակը պետք չէ «սրբագործել»: Ես էլ եմ ասում, այո՛, բանակը պետք չէ «սրբագործել», և չի կարելի աչք փակել նրանում առկա թերությունների ու բացթողումների վրա: Բանակը իր տղամարդկային կերպարի մեջ՝ ամենանուրբ պետական օրգանիզմն է: Այն անընդհատ պետք է՝ ինչպես ախտահարել բոլոր տիպի բացասական երևույթներից, այնպես էլ փայփայել ու զինել բարոյապես, գաղափարապես, ոգեպես, փորձով, գիտելիքով, հմտություններով, սպառազինությամբ ու հավանական հակառակորդի հետ կռվելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով: Այո՛, Բանակը չի կարելի սրբագործել: Բայց նաև չի կարելի Բանակը վերածել քաղաքական պայքարի միջոցի, չի կարելի սևացնել ու պախարակել կերտած հերոսական պատմությունն ու նրա շարքերում փառավոր մարտական ուղի անցած մարդկանց: Չի կարելի կեղտոտ քաղաքական շահերից ելնելով զրպարտել նրա հերոսներին: