Ինչպես ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ, այդպես էլ մինչ այդ, տարբեր առիթներով գործող վարչակազմը, ներկայացնելով սեփական ոլորտային գերակայությունները, անվտանգության հետ մեկտեղ ընգծում է կրթությունը։ Թե ինչ ողբալի վիճակում է անվտանգությունը, ցավալի այդ փաստը բոլորը շատ հստակ տեսնում են, իսկ ընդդիմադիր գործիչներն ու մեդիաները կանոնավոր կերպով և հիմնավոր անդրադառնում են այդ ոլորտի դառը ֆիասկոներին։ Նույն բանը, սակայն, չեմ կարող ասել կրթության ոլորտի ներկայիս ողբալի իրավիճակի մասին, որի քննարկումները չեն գերակայում հանրային դիսկուրսում։ Եվ այս կարճ ակնարկով ես կփորձեմ լրացնել այս ոլորտի համակարգային ճգնաժամի մասին վկայող տեղեկատվության և ուշադրության բացը։