«Թրամփի վարչակազմի, հատկապես ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և պաշտպանության նախարարի վերջին նշանակումները լավատեսության և խաղաղ արտաքին քաղաքականության համար առանձնապես հիմք չեն թողնում: Հնարավոր է, որ խաղաղություն լինի այն տարածաշրջաններում, որոնք Թրամփը անկարեւոր է համարել, բայց կարող է պատերազմ լինել նրանց հետ, ում նա եւ իր շրջապատը թշնամի են համարում, որոնցից գլխավորը Իրանն է եւ, գոնե տնտեսապես, Չինաստանը: