Այս անգամ Փաշինյանի կողմից արմատախիլ արված կոռուպցիոն սկանդալները հատել են Հայաստանի սահմանները և հասել միջազգային մամուլ: Փաստորեն, ձեր համար ժողովուրդը տուգանքի նյութ է, և դուք միլիոններ եք գողանում տատիկ-պապիկների հաշվին, որոնց խաբել եք, որ նրանք ավելի լավ են ապրելու: Մինչդեռ մեր քաղաքացիները օր օրի ավելի ու ավելի ծանր պայմաններում են ապրում, դուք լցնում եք ձեր գրպանները: Խոսքը Տիգրան Ավինյանի ընտանեկան բիզնեսի կոռուպցիոն շղթայի բացահայտման մասին է: