«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ Արարատ Միրզոյանը, պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ չնայած ՀՀ որոշ ներկայացուցիչներ գրանցվել են՝ մասնակցելու COP-29 համաժողովին, սակայն չեն մասնակցում, ասել է. «ՀՀ որեւէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP-29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, չի գրանցվել»: