ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՔՊ-ն այսօր տապալեց հրատապ քննարկման ռեժիմով ներկայացված «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» Ազգային Ժողովի հայտարարությունը: Հայտարարությամբ կոչ էր արվում միջազգային հանրությանը՝ օգտագործել իր ազդեցությունը և պահանջել Ադրբեջանի կողմից անմիջապես ազատ արձակել բոլոր հայ գերիներին, որոնք ապօրինի պահվում են Բաքվի բանտերում: